ՀՀ պետականությունը և անկախության պահպանումը քննարկման առարկա չի կարող դառնալ. Գևորգ Գևորգյան
ՔաղաքականությունԴեկտեմբերի 20-ին կայացել է «Համահայկական ճակատ» շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացումը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, քաղաքագետներ և փորձագետներ։
Միջոցառման ժամանակ ներկայացվել է «Համահայկական ճակատ» շարժման նպատակները: Քննարկվել է նաև այլ քաղաքական միավորների, կուսակցությունների և շարժումների հետ «Համահայկական ճակատ» շարժման համագործակցության ուղիները:
Միջոցառման ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրերի մշակմանը։ Հանդիպմանը ներկաներին ներկայացվել է կառույցի միասնական հարթակը և շարժման նպատակներն ու խնդիրները կիսող քաղաքական ուժերի հետ փոխգործակցության մեխանիզմները: Բոլոր ներկաները փաստել են, որ կարևոր է Հայաստանի Հանրապետության պետականության և անկախության պահպանումը, և մեր սերունդներին հզոր երկիր փոխանցելը:
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր Գևորգ Գևորգյանը խոսել է համաժողովի ժամանակ: Վերջինս անդրադարձել է Հայաստանի Հանրապետության պետականության անձեռնամխելիության, տարածքային ամբողջականության հարցերին և կարևորել է, որ պետք է համախմբել բոլոր ուժերը՝ լուծելու մեր երկրի առաջ ծառացած խնդիրները: Ըստ Գևորգ Գևորգյանի՝ ՀՀ պետականությունը և անկախության պահպանումը քննարկման առարկա չեն կարող դառնալ:
Հայկ Առաքելյան