ՌԴ–ի համար շատ կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքեն․ Պեսկով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը և Ադրբեջանը վերջին շրջանում մեկ անգամ չէ, որ հայտարարել են իրենց պատրաստակամության մասին ավարտին հասցնելու աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է օգնել նրանց, դա կապահովի խաղաղության և կանխատեսելիության մթնոլորտ Կովկասում, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «երկու կողմերն էլ վերջին շրջանում մեկ անգամ չէ, որ հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ ավարտին հասցնելու և վերջնականացնելու աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ»։
«Ռուսաստանը պատրաստ է օգնել նրանց, պատրաստ է ողջունել դա: Մենք չենք պարտադրում մեր միջնորդությունը, բայց, իհարկե, մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկու գործընկերները, դաշնակիցները՝ ոչ միայն ԱՊՀ շրջանակներում, այլ նաև մեր զարգացած երկկողմ հարաբերությունների առումով, հնարավորինս շուտ կնքեն այս համաձայնագիրը։ Եվ դա կապահովի խաղաղության, կայունության և կանխատեսելիության մթնոլորտ Կովկասում, ինչը կարևոր է մեզ համար»,- ընդգծել է Պեսկովը։