Իրանը ցանկանում է, որ տարածաշրջանում խաղաղությունն ապահովվի առանց արտաքին ուժերի միջամտության. նախարար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը լիովին աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հյուսիս-հարավ տարանցիկ ուղու գործարկմանը, ԱԳՆ-ում հայտարարեց աշխատանքային այցով Երևանում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը։
Իրանը ցանկանում է որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ապահովվի առանց արտաքին ուժերի միջամտության, միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ հնարավոր կլինի խաղաղություն ու անվտանգություն ապահովել բոլոր ոլորտներում»,-ասաց նախարարը։