Աննա Հակոբյանն ամանորյա ճաշի է հրավիրել տարբեր երկրների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների
ԱպրելակերպՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ամանորյա ճաշի է հրավիրել տարբեր երկրների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների։
«Այսօր ամանորյա ճաշի էի հրավիրել մեր երկրում ազգային փոքրամասնություն համարվող բոլոր 11 ազգերի ու Հայաստանում բնակվող 17 երկրի ներկայացուցիչների՝ ճապոնացի, չինացի, ուդի, հնդիկ, պարսիկ, հորդանանցի, ռուս, ուկրաինացի, ֆիլիպինցի, եզդի, գանացի, նիգերիացի, սիրիացի, ասորի, մոնղոլ, քուրդ, իրաքցի, վրացի, հույն, հրեա, իտալացի, ֆրանսիացի, բելառուս, ամերիկացի, լեհ, գերմանացի, եգիպտացի։ Ստացվեց «Խաղաղության եւ համերաշխության ճաշ»՝ մաղթանքներով, լավ երաժշտությամբ, պարերով ու կենացներով»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է Հակոբյանը։