Իրանի ԱԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել Հայաստան կատարած իր այցից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, երկրի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Գրիգորյանի հետ։ Քննարկել ենք տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունների դինամիկան, ինչպես նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումները։ Այս մասին X–ում գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Այս համատեքստում երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հետ զրույցում քննարկվել է տարածաշրջանային 3+3 մեխանիզմի շրջանակներում վեճերի կարգավորման ներկա կարգավիճակը։
Մենք հավատում ենք, որ Կովկասում խաղաղություն, կայունություն, հանգստություն և զարգացում հնարավոր կլինի այս գործընթացում այս տարածաշրջանի բարեկամ երկրների և հարևանների մասնակցության շնորհիվ։
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության ընդլայնումը հստակ հորիզոններ կստեղծի Թեհրանի և Երևանի միջև գործարար հարաբերությունների զարգացման համար»,– գրել է նա։