Հայաստանը պատրաստվում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ և ղեկավարել ԵԱՏՄ-ն․ «Կոմերսանտ»
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով Ալիևի աշխատակազմի իր աղբյուրներին, հայտնել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը հույս ունեն խաղաղության պայմանագիր ստորագրել Ամանորից անմիջապես հետո:
Աղբյուրը գրում է․ «Հայաստանը պատրաստվում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, որից հետո գլխավորել ԵԱՏՄ-ն։
Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ գագաթնաժողովից առաջ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ավելի քան երբևէ մոտ էին խաղաղության պայմանագիր ստորագրելուն և վերջակետ դնելուն 30-ամյա հակամարտությանը՝ ի տարբերություն նախորդող բոլոր հանդիպումների»։