Շղթայական վթար Թուրքիայում. կա առնվազն 11 զոհ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում շղթայական վթարի հետեւանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
«Մեր նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել թանձր մառախուղի պատճառով։ Վերջին տվյալներով՝ 11 մարդ զոհվել է, 57-ը՝ վիրավորվել։ Ըստ նախնական տվյալների՝ նրանց թվում զբոսաշրջիկներ չկան։ Բայց սրանք նախնական տվյալներ են»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է քաղաքապետարանը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածների թվում կան երեխաներ։