Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2023-ին իրենց կարողությունն ավելացրել են 1,5 տրիլիոն դոլարով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2023 թվականին իրենց կարողությունն ավելացրել են 1,5 տրիլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
500 ամենահարուստ միլիարդատերերից տեխնոլոգիական ընկերությունների սեփականատերերի կարողությունն ամենաշատն է աճել: Չնայած ռեցեսիայի մտավախություններին, մշտական գնաճին, բարձր տոկոսադրույքներին և աշխարհաքաղաքական ցնցումներին՝ նրանք 658 միլիարդ դոլարով ավելի են հարստացել (տարեկան կտրվածքով աճելով 48 տոկոսով): Պատճառը արհեստական ինտելեկտի (AI) շուրջ բարձրացված աղմուկն է:
Bloomberg Billionaires Index-ը ամենահարուստն է ճանաչել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին՝ շրջանցելով ֆրանսիացի մագնատ և LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոյին։ Տարվա ընթացքում Tesla-ի և SpaceX-ի հաջողության շնորհիվ նա վաստակել է 95,4 միլիարդ դոլար (անցյալ տարի Մասկը կորցրել է 138 միլիարդ դոլար):
2023 թվականին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունն աճել է 70 միլիարդ դոլարով, իսկ Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը վաստակել է 80 միլիարդ դոլար։