Սաուդյան Արաբիան արգելել է Աթաթուրքի պատկերով պաստառներն ու Թուրքիայի օրհներգը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Սաուդյան Արաբիայում պետք է տեղի ունենար Թուրքիայի Սուպերգավաթի խաղը «Գալաթասարայի» և «Ֆեներբախչեի» մասնակցությամբ։
Սակայն, ըստ լրատվամիջոցների, խաղը չեղարկվել է։
Պատճառն այն է, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են Աթաթուրքի պատկերով պաստառները և Թուրքիայի օրհներգը հնչեցնելը։
Բացի այդ, ֆուտբոլիստներին արգելվել է կրել Աթաթուրքի պատկերով շապիկներ։
Երկու թիմերն էլ՝ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ միասին, չեն կարողացել համաձայնության գալ Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ, ուստի «Ֆեներբախչեն» և «Գալաթասարայը» հրաժարվել են խաղադաշտ դուրս գալ և հետ են թռել Թուրքիա։