Երևան-Մինսկ չվերթի հաշվառումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են ՌԴ 55-ամյա քաղաքացուն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 28-ին, ժամը 7-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մինսկ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է բերվել և ձերբակալվել ՌԴ քաղաքացի, 55-ամյա մի տղամարդ, որը ՌԴ իրավապահների կողմից նոյեմբերի 21-ից հետախուզվում է գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Նրա հայտնաբերման մասին տեղյակ են պահվել հետախուզում նախաձեռնողն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը: