Ինտերը վերջին պահին հաղթանակ կորզեց Վերոնայից, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» ընդունել էր «Վերոնային» և 2-1 ավարտեց խաղը: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հանդիպման 13-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո տանտերերին առաջ մղեց Լաուտարո Մարտինեսը:
Սակայն 74-րդ րոպեին Թոմաս Անրին հավասարեցրեց այն: Հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին Ֆրատեսին հաղթանակ պարգևեց միլանցիներին:
Մխիթարյանը խաղաց 83 րոպե:
Այս խաղից հետո «Ինտերը» 48 միավորով 1-ին տեղում է, իսկ «Վերոնան» 14 միավորով՝ 18-րդ: