Մանրամասներ՝ Ենոքավան գյուղում 28-ամյա տղայի ողբերգական դեպքից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Տավուշի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ Ենոքավան բնակավայրի «Խաչի - Դոշ» կոչվող տարածքում քաղաքացի է ընկել և հնարավոր է՝ նա մահացել է։
Փրկարարները ոստիկաններն ու քաղաքացիները մոտ 2 կմ մոտեցել են դեպքի վայր և հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 28-ամյա Նորայր Աղաբեկյանի դին, ապա պատգարակով, մեծ դժվարությամբ, ոլորանապտույտ ու անանցանելի ճանապարհով մոտ 2 ժամ դին տեղափոխել և մոտեցրել են դիատարին։
Գ․ Շամշյանի տեղեկույթուններով մահացածի 20-ամյա ազգականը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ Ն․ Աղաբեկյանը «Խաչի-դոշ» կոչվող տարածքում գտնվող ժայռի վրա լուսանկարվելու ընթացքում վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։