Խոշոր վթար է եղել․ զոհեր կան, այդ թվում՝ 1 երեխա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 8-ի ցերեկը Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի միջև Մ-11 Նևա մայրուղում տեղի է ունեցել խոշոր վթար՝ բախվել են մոտ 50 ավտոմեքենա։ Վթարի հետևանքով 4 մարդ է մահացել, այդ թվում՝ 1 երեխա։
Վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի Նովգորոդի մարզում Երևանի ժամանակով 15:45-ին ավտոճանապարհի 526-րդ կիլոմետրում։ Դրա պատճառով դեպի Մոսկվա երթևեկությունը արգելափակվել է, հսկայական խցանումը շրջանցելու համար վարորդները ստիպված են եղել M-11-ից դուրս գալ M-10 մայրուղու վրա:
Նովգորոդի դատախազության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Դատելով լուսանկարներից՝ ճանապարհի վրա առատ ձյուն է տեղացել։ Մարզի դատախազությունը ստուգում է կազմակերպել։
Մահացած երեխան 2023 թվականին ծնված տղա է։ Բացի այդ, տուժել է 16 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Տուժածներին հոսպիտալացնելու համար անհրաժեշտ է եղել ուղղաթիռներ բերել։ Հստակեցվում է, որ մարզային մանկական կլինիկական հիվանդանոց են տեղափոխվել մեկ ծանր և միջին ծանրության վիճակով երեխա։ Ութ չափահաս մարդ միջին ծանրության վիճակում տեղափոխվել է մարզային հիվանդանոց։