Դիլիջանում, Մարտունիում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Մեղրիում ձյուն է տեղում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․
«Հունվարի 10-ին՝ ժամը 19։45-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ և Լծեն - Տաթև ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջանի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Տավուշի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։