Լրահոս
Կարևոր


2024 թվականի մարտահրավերներն ու հավանական սպասելիքները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականը գլոբալ առումով բարդ տարի էր, լի ճգնաժամային իրադարձություններով։ Նոր աշխարհակարգի ձևավորման փուլում միջազգային հարաբերությունները դարձել են քաոսային ու կոնֆլիկտային։ Աշխարհի տարբեր մասերում հակամարտություններ են ծագում, իսկ եղածները՝ բորբոքվում։ Ընդհանուր առմամբ, առաջնային պլան են մղվել ոչ թե միջազգային իրավունքը և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները, այլ ուժի գործոնն ու սանձարձակ գործողությունները։ Անցած տարվա ընթացքում էր, որ միջազգային հանրության անգործության պայմաններում Ադրբեջանը կատարյալ շրջափակման մեջ պահեց Արցախը, ապա նաև ձեռնամուխ եղավ Արցախի դեմ ռազմական ագրեսիային ու հայաթափմանը։

Պարզ է, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ փորձում է աստիճանաբար հոշոտել հայկական պետականությունը։ Ինչքան էլ խոսվի խաղաղության պայմանագրի կնքման մասին, միևնույնն է, Ադրբեջանը տրամադրված է մինչև վերջ զիջումներ ստանալ Հայաստանից։ Պատահական չէ, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման դուրս չի գալիս օրակարգից։ Վերջերս էլ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն էր հայտարարել, թե Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչև 2029 թվականը։ Իսկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն ուղղակի կարող է առիթ դառնալ Հայաստանի տարածքն օկուպացնելու, հայկական պետականության հիմքերը սասանելու համար։ Նման դրամատիկ իրադարձությունների ծավալման համար նպաստավոր պայմաններ է ապահովում միջազգային ընդհանուր աշխարհաքաղաքական լանդշաֆտը, երբ փոխվում է ուժերի բալանսը։

Ռուսաստանի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում ռազմական թատերաբեմի վրա, ուստի ռուսական կողմն իր դիրքերը մեր տարածաշրջանում զիջում է Թուրքիային ու հանդուրժում է, որ Անկարան իր ոտքն ամրացնի Հարավային Կովկասում, միայն թե չմիանա Ռուսաստանի դեմ հաստատված արևմտյան պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ, միջազգային հարաբերություններում առաջնային պլան է մղվել հանկարծակիության գործոնը։ Օրինակ՝ դժվար էր կանխատեսել, որ անցած տարվա հոկտեմբերին «Համասը» կարող էր նման հանկարծակի հարձակում իրականացնել Իսրայելի դեմ։ Նույնպես էլ բացառված չէ նաև տարածաշրջանային բախման հավանականությունը՝ մանավանդ այն պայմաններում, երբ արաբա-իսրայելական հակամամարտությունն ինչ-որ պահի կարող է ավելի ծավալվել՝ ներառելով տարածաշրջանի այլ պետությունների։ Ադրբեջանը շահագրգռված է, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսի, քանի որ դրա արդյունքում Թուրքիան ու Ադրբեջանն անկաշկանդ գործելու և պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու հնարավորություն կստանան։

Մյուս կողմից էլ՝ պատահական չէ, որ Բաքուն փորձում է ամեն կերպ սրել հայ-իսրայելական հարաբերություններն ու Հայաստանին ներկայացնել որպես հակասեմիտական պետություն։ Իսկ այդ ֆոնին էլ Երուսաղեմի հայկական թաղամասը պարբերաբար հարձակման է ենթարկվում։ Զուգահեռ՝ հաշվի առնելով ՌուսաստանԱրևմուտք հարաբերությունների սրացումը՝ Հայաստանի համար լուրջ վտանգ կարող է լինել աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների բախման թատերաբեմում հայտնվելը։ Օրինակ՝ Հայաստանը լուրջ տնտեսական խնդիրներ կարող է ունենալ, եթե սրի Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ Արևմուտքի հետ հարաբերությունների սրման դեպքում Երևանը կարող է հայտնվել արևմտյան պատժամիջոցների տեսադաշտում։ Մեր երկրի համար լուրջ մարտահրավեր կարող է լինել ներքին անկայունությունը, քանի որ արտաքին մարտահրավերները կարող են նաև ներքաղաքական սրացումների, հանրային տարբեր շրջանակների միջև լարվածության պատճառ դառնալ։

Ուստի 2024 թվականի համար անհրաժեշտ է նախատեսել որոշակի ուղղություններով զարգացումները, որոնք էլ կկանխորոշեն Հայաստանի կողմից վարվող քաղաքականության հիմնական ուղղությունները։ Արտաքին դաշտում Հայաստանից պահանջվում է շատ նուրբ քաղաքականություն վարել տարբեր ուժային կենտրոնների հետ, ժամանակ շահել կորցրած ներուժը վերականգնելու համար, իսկ մյուս կողմից էլ՝ հակառակորդին թույլ չտալ զիջումներ կորզել։ Ինչ վերաբերում է ներքին իրադրությանը, ապա հարկավոր է շեշտը դնել հանրության դիմադրական ոգին ուժեղացնելու վրա և նպատակաուղղված քայլեր ձեռնարկել ազգային արժանապատվության վերականգնման ուղղությամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է