ԱԳ նախկին փոխնախարարը Չինաստանում դեսպան է նշանակվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
MediaHub-ն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ-ն արտակարգ և լիազոր դեսպան չունի Տաջիկսատանում, և չի բացառվում` Գևորգյանն այնտեղ է մեկնելու։ Բացի այդ, հնարավոր էր նաև Չինաստանի տարբերակը։
Եվ քիչ առաջ արդեն հայտնի դարձավ, որ Գևորգյանը նշանակվել է Չինաստանում դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Վահե ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»,- նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում։