Կամչատկայում 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեյսմոլոգները հինգշաբթի առավոտյան արձանագրել են 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի արևելյան ափին, հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տարածաշրջանային մասնաճյուղը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 113 կմ դեպի արևելք։ Օջախը ընկած է եղել ծովի հատակում 92 կմ խորության վրա:
Իր հերթին, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը հայտնել է, որ երկրաշարժը չի զգացվել բնակեցված վայրերում:
«Զոհեր կամ ավերածություններ չկան: Ցունամիի վտանգ չի հայտարարվել», - ասել են գերատեսչությունում: