Վթար՝ Եղվարդում․ մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին ու հայտնվել դաշտում, վիրավոր կա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 44-ամյա Ա.Գ.-ն իր վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդ քաղաքի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին ու հայտնվել դաշտում։ Գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բժիշկները, վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի մասին տեղեկությունը ոստիկանության Նաիրիի բաժնից փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։