Կոտայքում Mercedes Viano-ն բախվել է սննդի կետին, ապա ծառին. 6 վիրավորներից մեկը երեխա է, մեկը՝ հղի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 12-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Mercedes Viano մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ «Ախպերների մոտ» սննդի կետի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նշված սննդի կետին պատկանող՝ դրսում տեղադրված սառնարանին ու ցուցանակներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից մեկը՝ անչափահաս է, մեկն էլ՝ հղի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված սննդի կետի աշխատողներն ու օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: