Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։
Տվյալների համաձայն՝ հանդիպումը կայացել է Ստամբուլի Դոլմաբահչե պալատում։
Թուրքական պետության ղեկավարի գլխավորած հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարարը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Գլխավոր շտաբի պետը և Ազգային հետախուզության վարչության պետը։
Նշենք, որ հունվարի 12-ին Իրաքի հյուսիսում Թուրքիայի ԶՈւ 9 զինծառայող է ոչնչացվել։