Ուկրաինան կամիկաձե անօդաչու սարքերով գրոհել է Բելգորոդի շրջանը, կա մեկ վիրավոր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերը կամիկաձե անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Բելգորոդի շրջանի Գրայվորոնսկի քաղաքային շրջանի Մոկրայա Օրլովկա գյուղի վրա։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Գրոհի հետևանքով վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ՝ մեքենայի վարորդը։ Տղամարդը դեմքին բեկորային վնասվածքներ ունի»,- գրել է Գլադկովը։
Տղամարդը տեղափոխվել է Կենտրոնական շրջանային հիվանդանոց և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Բացի այդ, վնասվել է երեք ավտոմեքենա, որոնցից մեկը այրվել է։ Շտապ օգնության ծառայությունները տեղում են։