Սոսի Խանիկյանի վրաերթի գործը նորից կքննվի․ փաստաբան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սոսի Խանիկյանի վրաերթի գործը նորից կքննվի։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է փաստաբան Թամարա Բաղդասարյանը։
«Չնայած ոմանց մեծ ջանքերին Սոսի Խանիկյանի վրաերթի գործը նորից կքննվի եւ հուսամ այս անգամ մեղավորները կենթարկվեն պատժի։ Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժվել է եւ ուժ է ստացել կարճման դեմ մեր կողմից ներկայացված բողոքը բավարարելու մասին որոշումը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Սոսի Խանիկյանը 2021 թվականի մարտի 1-ին ավտովթարի զոհ է դարձել։ Նա «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակն էր, սցենարիստ էր, նաև բազմաթիվ հիթերի հեղինակ։