Թրամփի որդին մեղադրանքներ է հնչեցրել Զելենսկու հասցեին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախկին նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, մեղադրանքներ է հնչեցրել Վլադիմիր Զելենսկու հասցեին՝ նրան պատասխանատու համարելով ամերիկացի բլոգեր Գոնսալո Լիրայի սպանության համար։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Այսինքն, մենք հիմա թույլ ենք տալիս մեր սոցիալական նպաստներն ստացող օտարերկրացիներին, ինչպիսին Զելենսկին է, սպանել մեր քաղաքացիներին և մեր լրագրողներին»,- վրդովված ասել է նա։
Թրամփ կրտսերը նաեւ նշել է, որ կարող է սպասել ամերիկյան լրատվամիջոցների վրդովված արձագանքին այս միջադեպի հետ կապված, սակայն նախապես գիտի, որ դա չի լինի։