Մոսկվայում եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիդրոօդերեւութաբանական կենտրոնը Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարել շաբաթ օրը սաստիկ սառնամանիքների պատճառով, ասվում է հաստատության կայքում տեղադրված կանխատեսման քարտեզի։
«Վտանգավոր երևույթների ինտենսիվության աստիճանը՝ նարնջագույն. եղանակը վտանգավոր է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մոսկվայում շատ ցածր ջերմաստիճանի մասին նախազգուշացումը ուժի մեջ է հունվարի 13-ի ժամը 23.00-ից մինչև հունվարի 14-ի ժամը 10.00-ն։
Նաև մերկասառույցի պատճառով Մոսկվայի և տարածաշրջանի համար սահմանվել է եղանակային վտանգի «դեղին» աստիճան, որը ուժի մեջ է մինչև հունվարի 15-ի ժամը 12.00-ն։ Ավելի վաղ մայրաքաղաքի քաղաքային ծառայությունների համալիրը հայտնել էր, որ Մոսկվայի քաղաքային ծառայությունները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով՝ կիրակի գիշերը սպասվող 30 աստիճան ցրտահարության պատճառով։