Զելենսկին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նորանշանակ նախարարի հետ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շաբաթ օրը՝ 2024 թվականի հունվարի 13-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ստեֆան Սեժուռնեին, ով միացել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի կառավարությանը։ Բանակցությունների հիմնական թեման եղել է աջակցությունն Ուկրաինային։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անօդաչու թռչող սարքերի և հրետանու ուկրաինա-ֆրանսիական արտադրության, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ամրապնդման ուղղությամբ հետագա քայլերը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահը։
«Քննարկել ենք մեր պաշտպանական կարիքները՝ անօդաչու թռչող սարքերի, հրետանու համատեղ արտադրություն, հակաօդային պաշտպանության հետագա հզորացում: Տեղեկացրել ենք Խաղաղության բանաձևի շուրջ աշխատանքի մասին: Շնորհակալություն Ֆրանսիային այս գլոբալ աշխատանքին ակտիվ մասնակցության համար», – գրել է Զելենսկին։