Գյուղը սպասում էր Զինվորի վերադարձին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկվանից գրում են, որ ձնահյուսի տակ մնացած զինվորի զորացրվելուն երկու օր էր մնացել։ Պատկերացրեք, թե հարազատներն ինչ սրտի տրոփյունով էին սպասում նրան։ Ժամերն անգամ հաշվում էր և՛ զինվորը, և՛ զինվորի ծնողները, հարազատները։ Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթապ համայնքից է։ Ունի քույր ու եղբայր։ Գյուղը սպասում էր Զինվորի վերադարձին։ 20 տարեկան էր, մասնագիտությամբ երաժիշտ։
Սա էլ ո՜ր հազարերորդ Զինվորի մահով արցունք է թափում մեր ժողովուրդը։ 44- օրյա պատերազմի սուգը չի ավարտվում։ Ուզում եմ հիշեցնել մեծն Պարոնյանի խոսքերը, որ ասում էր․ «Խեղճության վրա արտասուք թափելն ապացուցանել է, թե արյուն չու-
նինք թափելու»։
Ավելին՝ այստեղ