Ռեստորանում սպասում էին զորացրված զինվորին. Ձնահյուսի տակ հայտնված Բենիամինի մահվան հանգամանքները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մանուչարյանների որդու զորացրման խնջույքը շաբաթ օրը՝ հունվարի 13-ին, այդպես էլ չկայացավ։ Ձնահյուսից մահացած Բենիամին Մանուչարյանի հարևանն ու դասվարը պատմում է, որ հանդիսությունների սրահում ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները սպասում էին, որ բանակից զորացրման խնջույքը սկսեին։ Սակայն Բենիամինն ուշացել է, գրում է News.am–ը։
Նրա հետ կապը կորել է կեսօրին։ Զորացրման օրը Սիսիանում ծառայող Բենիամինը որոշել էր ծառայակից ընկերներին հրաժեշտ տալ։ Բարձրացել էր դիրք։
Խիստ անբարենպաստ եղանակի պատճառով դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին նրա հետ կապը կորել էր։ Որոնողական աշխատանքը տևեց մեկ օր։ Նրա դին հայտնաբերվեց ձնահյուսի տակ՝ հունվարի 14-ին՝ 14։20-ի սահմանում՝ Ցղունի գյուղի տարածքում։ Դեպքի մանրամասները հարազատներին ու գյուղացիներին հայտնի չեն։ Ըստ շրջանառվող լուրերի՝ զորացրվող զինվորը սեփական նախաձեռնությամբ է դիրք բարձրացել։
Մանրամասները՝ տեսանյութում։