Բաքվում պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվում փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ մարդու դի, հայտնել են Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Սպուտնիկ Ադրբեջանի» հաղորդմամբ՝ կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 24 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։ 6 տուժած առաջնային բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս է գրվել, մնացածի բուժումը շարունակվում է։ Նրանք ստացել են անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը կայուն է։