Լրահոս
Կարևոր


«Խաղաղության խաչմերուկը» Նիկոլ Փաշինյանի եփած «կերակուրն» էր. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահը շարունակում է Հայաստանի հետ շանտաժի լեզվով խոսել՝ «չենք ստանա «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանը կհայտնվի շրջափակման մեջ»: Երբ մեկ հայացք ես նետում քարտեզին, ակնհայտ է, թե այս հայտարարության իրականացումը ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ: Մյուս կողմից` Ալիևի՝ իր երկրի սահմանները չբացելու հայտարարությունը հօդս է ցնդեցնում Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» ողջ տրամաբանությունը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ «խաղաղության խաչմերուկ» ասվածը չուներ հոդաբաշխ բացատրություն:

«Դա ուղղակի Նիկոլ Փաշինյանի որոշակի ընտրազանգվածի համար եփած, պատրաստած «կերակուր» էր: Նա ուղղակի անիմաստ բառակույտ էր արտաբերում: «Խաղաղության խաչմերուկի» նախագիծ չի եղել, իրականում չկա էլ, որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությունները պարզ և հստակ են: Թուրքիայի անվտանգության ռազմավարության մեջ Հայաստանը դիտարկվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք: Սա նշանակում է, որ ցանկացած գնով և որոշակի ժամանակահատվածում, անկախ դրա երկարությունից, նրանք ցանկանալու են Հայաստանից ազատվել կամ ենթարկեցնել իրենց: Ալիևի հերթական հարցազրույցն այս տրամաբանության մեջ է, քանի որ տեղի է ունենում ամբողջ աշխարհակարգի փլուզում և նոր վերակառուցում: Նրանք փորձում են շատ ավելի բարենպաստ դիրքավորվել, այդ թվում՝ հողատարածքի ընդլայնում և այլն: Այստեղ ռեալ ունենում ենք անվտանգային սպառնալիք, ու զուգահեռ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե չի պատրաստվում, այլ չի էլ ցանկանում պատրաստվել, կարծես, ուղղակի ընդունած խաղի կանոնները՝ գնում ենք անընդհատ հանձնվելու պրոցեսով: Իսկ «խաղաղության խաչմերուկն» ուղղակի Նիկոլ Փաշինյանի եփած «կերակուրն» էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ըստ նրա, հանձնելու տեխնոլոգիա է այն, որ երբ մի բացասական որոշում պետք է անցկացվի, հասարակությանը շերտավորում են, որպեսզի բունտ չհասունանա: «Փոքր-փոքր չափաբաժիններով այդ որոշումն ընդունում են: Սկզբից կվերցնեն հասարակության 20 տոկոս հատվածը, որը կմտածի՝ ավելի լավ է բունտ չանենք, և այսպես քիչ-քիչ կգնա: Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ միջազգային հանրությունը մեզ խնդրում է մի քիչ նշաձողն իջեցնել, և դրանից հետո Հայաստանը կունենա կայուն խաղաղություն: Այդ «մի քիչը» հաստատ չէր նշանակում Արցախի ամբողջական հանձնում և հայաթափում, բայց դա տեղի ունեցավ: Հետո այդ «մի քիչին» գումարվեց Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան, հետո գումարվեց իրենց ձևակերպած «անկլավների» հանձնումը: Հիմա ընթանում են չափագրման աշխատանքները, թե ով որտեղ պետք է տեղակայվի, հետո արդեն կգա միջանցքի հարցը: Այդ հարցն էլ էր բավականին ուռճացված, ասում էին՝ միջանցք են ցանկանում, մենք ոչինչ չենք տա: Վստահեցնում եմ, որ որոշ ժամանակ հետո Նիկոլ Փաշինյանը կհայտարարի՝ «այ մարդ, միջանցք, միջանցք, փոքր ճանապարհ է ընդամենը»:

Եվ հասարակությունը դա կընդունի, կհամակերպվի, որովհետև դա կրկին «կվաճառեն» հասարակությանը որպես հաղթանակ՝ տեսեք, միջանցքի փոխարեն ընդամենը ճանապարհ տվեցին, սա հաղթանակ էր: Օրինակ՝ Վազգեն Սարգսյանի եղբայրն ասում է՝ տեսեք, առաջընթաց ունենք, Ադրբեջանը մի ժամանակ ասում էր՝ եթե միջանցք չտաք, ուժով կվերցնենք, իսկ հիմա ասում է, որ եթե չտաք, չենք ապաշրջափակի ճանապարհները: Սա ուղղակի ամոթալի է, որ կառավարության արբանյակները նման թեզեր են առաջ տանում: Մարդկանց ուղեղի վրա սա սկսում են քիչ-քիչ «նստեցնել», նա սկսում է սա որպես հաղթանակ դիտարկել, ու պսևդոհաղթանակի զգացումով սկսում ենք անընդհատ պարտվել»,-նշում է մեր զրուցակիցը:

Կառավարությունը սկսում է պարտվել նաև իր տարաբնույթ նախաձեռնություններում: Օրինակ՝ ամիսներ առաջ խոսվեց Վերին Լարսում լաստանավի շահագործման մասին, օրերս հայտարարվեց, որ այն չի գործում, ժամանակավորապես դադարեցվեց «Սեպուհ 1»-ի գործունեությունը: Որոշվեց, որ կենդանու միսը միայն սպանդանոցային մորթից հետո պետք է հայտնվի վաճառքի կետերում: Սա կարևոր նախաձեռնություն է, բայց հետո պարզվեց, որ բավարար քանակի սպանդանոցներ չկան երկրի տարածքում և այլն: Երբեմն անգամ առաջին հայացքից լավ ու կարևոր թվացող գաղափարներն իրականություն չեն դառնում:

«Օրինակ՝ լավ գաղափար է, չէ՞, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ պետք է բյուջեից ամսական ստանա մեկ միլիոն դրամ գումար: Բայց եթե այդ թիվը բազմապատկենք հրապարակված երեք միլիոն բնակչության թվով, ապա կտեսնենք, որ Հայաստանի Հանրապետության բյուջեն չի բավարարի, որ այդ մեկ միլիոնները տրամադրենք: Դաշտ են նետում ի սկզբանե ձախողված գաղափար, որն ուղղակի անհնար է իրականացնել: Նույն լաստանավերի պատմությունը, երբ առանց հասկանալու շրջանառեցին, բազմաթիվ մասնագետներ բարձրաձայնում էին՝ հո դուք հիվա՞նդ չեք, դա ուղղակի չի կարող տեղի ունենալ, առհասարակ պատկերացնո՞ւմ եք Հայաստանի լոգիստիկ համակարգը, թե՞ ոչ, գիտե՞ք, թե որտեղից ենք ներմուծում և ուր արտահանում, ի՞նչ լաստանավերի մասին եք խոսում: Նույն պոպուլիզմով կերակրեցին ժողովրդին, որ այսպիսի աշխատանքներ են կատարում, բայց նույնիսկ իրենց ուղեղը չբավարարեց, որ հասկանան՝ դա չի աշխատելու: Հիմա լաստանավերի որոշումը չեղարկում են ու ասում՝ բիզնեսն է մեղավոր, որ չկարողացավ օգտագործել:

Անում են մի բան, որն անհնար է կյանքի կոչել, և վերջում մեղադրում են Հայաստանում քիչ թե շատ արդյունք ստեղծող համայնքին: Բարիք ստեղծողը բիզնեսն է: Խեղճ մարդիկ ի՞նչ անեն, որ այնպիսի որոշում եք ընդունում, որ նրանք չկարողանան օգտագործել, դեռ իրենց էլ անամոթաբար մեղադրում եք: Կամ՝ «Սեպուհ 1»: Մեքենաշինությունը մեկնարկելու համար պետք է բավականին շատ տնային աշխատանք կատարել և հայտարարել դրա մասին միայն այն դեպքում, երբ նորարարություն է ստեղծվել, օրինակ՝ կարող ենք մրցակցել Ֆոլքսվագենի, Տեսլայի և այլոց հետ: Պետք է հաշվարկենք, թե աշխարհում ովքեր են արտադրողները: Տրանսպորտային միջոցների գուրուները Գերմանիան և Ճապոնիան են, աշխարհում ընդունելի է նրանց բրենդը: Չինաստանը բոլորին ձեռնոց է նետել էժան գնով որոշակի որակ ստանալով: Եթե «էժանում» դիրքավորվում ենք, Չինաստանի հետ չենք կարող մրցակցել, եթե բրենդի մեջ ենք դիրքավորվում, Գերմանիայի և Ճապոնիայի հետ չենք կարող մրցակցել: Գտե՞լ ենք այն երրորդ բանաձևը, դեռևս ոչ: Հնարավո՞ր է գտնել, իհարկե: Եթե գտնենք, կարող ենք համաշխարհային խաղի մեջ մտնել: Բայց առանց դա կատարելու հայտարարում ենք «Սեպուհ 1»-ի մասին և ևս մեկ անգամ խայտառակ ենք լինում»,-ընդգծում է Աուդիտորների պալատի նախագահը:

Օրերս կառավարությունում ակտիվորեն քննարկվեց «հարկադիր» ունեցող մեր քաղաքացիներին որոշակի զիջումներ անելու հարցը: Ոմանք սա հնարավոր արտահերթ ընտրություններից առաջ արվող տեխնոլոգիա են որակում: «Վստահեցնում եմ, որ այս նախագծերի շքերթը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի «կախիչային-ցնցուղային» այցերը բացառապես արտահերթ ընտրությունների նախապատրաստական քարոզարշավային գործընթացներ են: Աշխարհում տնտեսագիտության մեջ ընդունված է վաղաժամ վճարման զեղչի գաղափարը: Մարքեթինգային քայլ են իրականացնում, վաճառքը տրամադրում են ապառիկով, օրինակ՝ տրամադրում են երկու ամիս մարման ժամկետ, բայց դա հաշվարկի հարց է, այդ երկու ամսվա ընթացքում դրամական միջոցները քնեցնելը քանի՞ տոկոսի վնաս է բերում կազմակերպություններին, պետությանը և այլն: Այդ ֆինանսական միջոցների բացը լրացնելու տարբերակներից մեկը բանկային վարկերի ներգրավումն է:

Նրանք հաշվարկում են, որ եթե բանկային վարկեր պետք է նեգրավեն 12 տոկոսով, ավելի լավ է վաղաժամկետ վճարման զեղչ առաջարկեն 5 տոկոսով ու շահած դուրս գան: Սա կիրառվող պրակտիկա է: Եթե դա իրականացվում է պետական հատվածում սոցիալական ոլորտում, օրինակ՝ բնակչության մի խավի ժամկետանց վարկերի սուբսիդավորման տեսքով, ԴԱՀԿ-ի ինչ-որ պարտավորությունների վճարման տեսքով և այլն, ապա դրանք պետական միջոցների վատնումներ են և ունենում են բացասական ազդեցություն: Առաջին՝ բարեխիղճ քաղաքացին ավելի վատթար վիճակում է հայտնվում, քան անբարեխիղճը. չէ՞ որ ինչ-որ մեկը կատարել է իր պարտավորությունները, այդ թվում՝ տվյալ օրը տանն իր հացի բացակայության հաշվին: Բարեխիղճ քաղաքացուն մոտիվացնում է, ասում՝ դու էլ դարձիր անբարեխիղճ, մի մարիր պարտքդ, ես վաղը կմարեմ, դու էլ ինձ կընտրես: Առևտուր է իրականացվում: Երկրորդ՝ պետական միջոցները ՀՀ բնակչության վճարած հարկերն են, որոնք պետք է ծախսվեին ի նպաստ իրենց:

Հիմա այդ միջոցները, փոխարեն ներդրվեն երկարաժամկետ նախագծերում, որոնք աշխատատեղեր կստեղծեն, լրացուցիչ հարկեր կգեներացնեն և բարիք կստեղծեն, որը կարող ենք աշխարհին վաճառել, ուղղվում են անբարեխիղճ մարդկանց պարտավորությունների մարման համար: Այս երկու տեսանկյունից սա շատ վատ է, բայց ընտրությունների տեսանկյունից PR քայլ է»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ վստահաբար կգտնվեն մարդիկ, որոնք փորձագետներին, այդ թվում՝ իրեն, կքննադատեն նման կարծիք արտահայտելու համար: «Այս պարագայում խոսե՞նք, թե՞ չխոսենք այս խնդրի մասին: Խոսում ենք, քննադատության ենք արժանանում, չենք խոսում, ջուր ենք լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր ԱվետիսյանReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներինՆավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն ՀովասափյանԴիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակիցՀայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվեՈ՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա ՍողոմոնյանԳլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքումԸնթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ ՄամիջանյանԱրմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)