Լրահոս
Կարևոր


Վանդակաճաղված, պարսպապատված, ոստիկանապատված. ստերի «մարգարիտների» ևս մեկ «փունջ». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս, ինչպես հայտնի է, զորացրվելու նախօրեին զինծառայող Բենիամին Մանուչարյանը դիրքերից տեղակայման վայր գնալիս բքի ժամանակ մնացել է ձյան տակ և մահացել: Ահավոր ողբերգություն, որքան էլ որ մեր հասարակության մի հատվածը, երկրում իշխող վարչակարգը անհաղորդ են դարձել նման ողբերգություններին: Իսկ կար ժամանակ, որ այսօրվա ռեժիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակում, հատկապես ոչ մարտական պայմաններում զինվորի զոհվելու, մահանալու ցանկացած դեպք դարձնում էր իր հիմնական ասելիքը: Եվ խոսքը նույնիսկ «նախկին» Նիկոլ Փաշինյանի մասին չէ: Դե, այն Փաշինյանի, որ «ընդդիմադիր էր աշխատում» և «ժողովրդական տրիբուն» էր համարվում: Արդեն վարչապետի պաշտոնում, 2018 թվականի մայիսի 12-ին իր նշանակած, իսկ հիմա բանտում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին սպայակազմին ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն, օրինակ՝ նշել է. «... Ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետևություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելումը:

Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետևություն, և այդ հետևությունները պետք է դառնան եզրակացություններ, որոնք կյանքի կկոչվեն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը: Հանրությունը պետք է համոզված լինի, տեսնի, որ բոլորս մեզանից կախված հնարավորը և անհնարն ենք անում՝ յուրաքանչյուր զինվորի կյանքը, անվտանգությունը պաշտպանելու համար: Սա իսկապես շատ կարևոր առաջնահերթություն է, և ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարը կլուծի այդ խնդիրը»: Սա ասել է Նիկոլ Փաշինյանը: Այն Նիկոլ Փաշինյանը, որի կառավարման արդեն գրեթե 6 տարվա ընթացքում հայոց բանակում ամենից շատ զոհեր ու մահեր են արձանագրվել: Թե բա՝ «յուրաքանչյուր դեպք», թե բա՝ լրջորեն պիտի քննվի: Ինչքան որ կացարանում ուղիղ 1 տարի առաջ հրո ճարակ դարձած ու 15 զինվորի կյանք խլած դեպքը քննվեց: Այդ ողբերգական խայտառակությունից հետո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա սիրելի Սուրեն Պապիկյանը ոչ միայն ուրախզվարթ կյանք են վայելում, այլև շարունակում են պաշտոնավարել:

Տարին նոր-նոր է սկսվել, բայց հայոց բանակում արդեն առնվազն 4 զոհ կա: Ու ոչ մեկը դրա համար պատասխան չի տվել: Երկրորդ սուտը, որ առանձնացրել ենք, Նիկոլ Փաշինյանի սիրելի թեմաներից է, ի լրումն՝ խիստ հատկանշական: Վարչապետ դառնալուց հետո, մասնավորապես 2018 թ. սեպտեմբերի 21-ին ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Պետք է բացենք Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիների առաջ»: Սա ասել է այն Նիկոլ Փաշինյանը, որը վանդակաճաղել, պարսպապատել ու ոստիկանապատել է իր աշխատանքի ու կեցության հետ կապված հնարավոր բոլոր վայրերը: Զուտ արձանագրենք, որ ԱԺ դռներն ու պարիսպները այդպես էլ փակ մնացին:

Ավելին, 2022-ին ԱԺ դարպասները զոդվեցին, շրջակայքը ցույցերի ժամանակ «կահավորվել» էր լուսաձայնային նռնակներով, ԱԺ շենքի երևացող տեղերում էլ ցուցադրաբար նստեցվել էին դիպուկահարներ, իսկ Փաշինյանի քաղաքական մերձավորները չէին էլ թաքցնում, որ պատրաստ են հայ մարդկանց գնդակահարելու հրաման տալ: Երրորդը թեպետ բազմիցս հիշատակված, բայց խիստ հատկանշական սուտ է, իսկ Փաշինյանին իշխանության բերելու և 2018ին նրան ընտրողների համար՝ նաև «կուտ»: Փաշինյանը բազմիցս հայտարարել է ճանապարհային արագաչափերը և տեսախցիկները ընդհանրապես վերացնելու մասին: Իրականությունը, սակայն, այն է, որ ա) արագաչափերի և տեսախցիկների քանակն էապես ավելացավ, բ) տուգանքները պահպանվեցին:

«Հպարտ քաղաքացիները», սակայն, խիստ գոհ են, պետք է ենթադրել: Չորրորդը նույնպես հատկանշական սուտ է, որին մեր թերթը տարբեր հրապարակումներում անդրադարձել է: Փաշինյանն ու նրա թիմակիցները հաճախ են դիրքավորվում՝ որպես «շահումով խաղերի» դեմ պայքարողներ: Փաշինյանը խոստանում էր. «Մի կողմից՝ աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից՝ ղումարբազությունն է խրախուսվում: Մենք պետք է էնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկն էլ չխրախուսենք: Էդ փողոցային թակարդները, որոնք են բուքմեյքերական գրասենյակները և այլն, պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով դրանց գործունեությունը սահմանափակվի, և, ի վերջո, դրանք ևս դուրս գան»: Իրականությունը բոլորովին այլ է. զուտ պաշտոնական թվեր՝ խաղադրույքների վիճակագրություն՝ ըստ տարիների. եթե 2017 թվականին խաղադրույքների տարեկան ընդհանուր ծավալը եղել է 138,5 միլիարդ դրամ, ապա 2022-ին այդ «ցուցանիշը» հասել է 5,3 տրիլիոն դրամի:

Այսինքն, Փաշինյանի կառավարման շրջանում ոչ միայն պետական պարտքն է բազմապատիկ աճել, այլև խաղամոլության աստիճանը: Իսկ փաշինյանական իշխանության իբր պայքարը այդ «ղումարբազության» դեմ ընդամենը պայքար էր լրատվամիջոցների դեմ՝ վերջիններիս եկամուտներին հարվածելու տեսքով, որը, սակայն, ոչ թե չպակասեցրեց այդ ոլորտի շրջանառությունը, այլ ավելի մեծացրեց, ինչի մասին, ի դեպ, զգուշացնում էինք դեռ այն ժամանակ, երբ չմտածված օրենքը շրջանառվում էր խորհրդարանում: Հինգերորդը, որ առանձնացրել ենք, ավելի շատ ցինիզմ է, քան ուղղակի սուտ: Փաշինյանը շատ է սիրում ներկայանալ կառուցողի, ավերից ու աղետից բացի, նաև ուրիշ ինչ-որ բան ստեղծողի գովազդային կերպարով: Մասնավորապես, նա արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը պետական միջոցներով զրոյից գյուղ է կառուցելու:

Ի դեպ, այդ գյուղը, որ Շիրակի մարզում է նախատեսված՝ Ջրաձոր անունով, չկա: Բայց ռեկլամը բոլ-բոլ է: Թեկուզ երկու գյուղ կառուցի: Բայց ո՞վ է դրա մասին հայտարարում: Նիկոլ Փաշինյա՛նը, որի կառավարման շրջանում Արցախի մի շարք քաղաքներ ու մի քանի հարյուր գյուղեր (ընդհանուր՝ 380 բնակավայր) անցել են թշնամուն: Փաշինյանը, որի կառավարման շրջանում ՀՀ մի շարք գյուղեր, այսպես ասած, «կիսվել» են ու տրվել թշնամուն, իսկ հարյուրավոր բնակավայրեր էլ հայտնվել են թշնամական ագրեսիայի ուղիղ սպառնալիքի տակ: Վեցերորդը այնքան բացահայտ սուտ է, որ մենք նույնիսկ չենք մեկնաբանի: Անհերքելի փաստ է, որ 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է. «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը»: Սա ասել է Նիկոլ Փաշինյանը, որը բացեիբաց ուրացավ Արցախը, վտանգի տակ դրեց ու հանրագումարում դարձավ Արցախի հայաթափումն իրականացնող:

Նա ոչ թե Արցախյան ազատամարտի արդյունքները պաշտպանեց, այլ, իր ՔՊ-ով հանդերձ, զրոյացրեց, ոչնչացրեց այդ արդյունքները, իսկ դրանից հետո էլ հայտարարում է, թե Արցախի հարցում այլ տարբերակ ոչ մի դեպքում չէր կարող լինել, քան այն, ինչ ինքն արեց: Իսկ յոթերորդն ուղղակի «մարգարիտ» է, եթե ստախոսության մեջ կարող է նման բան լինել: Նիկոլ Փաշինյանը 2018 թ. հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետի պաշտոնակալման առիթով ունեցած ելույթում այսպիսի բան է ասել. «...Շատ կարևոր է մարդկանց չխաբելը: Մեր ամենակարևոր առաքելությունը մարդկանց երբեք չխաբելն է, մարդկանց առջև կանգնելու, նրանց աչքերին ուղիղ նայելու իրավունքը չկորցնելն է...»: Անձնավորություն, որ 10 րոպեում 11 հատ սուտ է ասում, հետո չքմեղանում թե՝ «ես նման բա՞ն եմ ասել...», խոսում է մարդկանց չխաբելու մասին, որպես... իր գլխավորած իշխանության ամենակարևոր առաքելության: Սա ավելին է, քան պարզապես ցինիզմը, սա ծաղրաթաթախ ցինիզմ է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում