Մոուրինյուն հեռացվեց «Ռոմայից»
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հեռացվել է պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ռոմայի» սեփականատերերը շնորհակալություն են հայտնել մասնագետին ու նշել, որ փոփոխություններ են հարկավոր ակումբի առաջընթացի համար։
60-ամյա Մոուրինյուն իտալական ակումբը գլխավորում էր 2021 թվականի մայիսից։ Նրա գլխավորությամբ «Ռոման» 2022-ին դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի հաղթող, իսկ նախորդ մրցաշրջանում հասել էր Եվրոպա լիգայի եզրափակիչ։ Ա Սերիայի 20-րդ տուրից հետո թիմը 9-րդ տեղում է, իսկ Իտալիայի գավաթի խաղարկությունում պայքարն ավարտել էր քառորդ եզրափակիչում։