Ինչի շնորհիվ է Մեսսին գերազանցել Հոլանդին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայտնի են դարձել FIFA The Best մրցանակաբաշխության քվեարկության մանրամասները։
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Էրլինգ Հոլանդը հավաքել էին հավասար՝ 48-ական ձայն, սակայն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին էր հասել Մեսսիին։
Հոլանդն ավելի շատ ձայներ էր հավաքել մարզիչների ու լրագրողների քվեարկության արդյունքում, իսկ երկրպագուներն ու հավաքականների ավագներն ավելի շատ ձայներ տվել են Մեսսիին։ Որոշիչ է եղել հավաքականների ավագների քվեարկությունը, որի արդյունքում արգենտինացին ստացել է 107 ձայն, իսկ նորվեգացին՝ 64։
Քվեարկությունում երրորդ տեղը գրավել էր ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, որը ստացել էր 35 ձայն։
36-ամյա Մեսսին The Best մրցանակին արժանացել էր նաև 2019 և 2022 թվականներին։