Որոշակի ուժեր և անհատներ խնդիր են դրել նսեմացնել եկեղեցու դերը․ կոչով կդիմենք համայն հայությանը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ տարիներ շարունակ տարվող տարաբնույթ պայքարը, սադրիչ գործողությունները վերջին շրջանում թևակոխել են առավել բացահայտ ու ագրեսիվ փուլ:
Բանը հասավ նրան, որ խափանվեց տարիներ շարունակ Հանրային հեռուստաալիքով Ամենայն Հայոց Հայրապետի ամանորյա ուղերձի հեռարձակման ավանդույթը: Որոշակի ուժեր և անհատներ խնդիր են դրել ոչ միայն նսեմացնել եկեղեցու դերը հայոց իրականության մեջ, այլև այն հավասարեցնել Հայաստանում գործող տասնյակ կրոնական կազմակերպություններին:
Ինչպես դարեր ի վեր, այսօր ևս եկեղեցին լինելու է հայության միավորման և ապագա հաղթանակների կերտման լավագույն կենտրոնը:
Ուստի, որպես աջակցության ակցիա, մի խումբ համախոհներով հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ին, կայցելենք Մայր Աթոռ, մեր որդիական խոնարհումն ու եկեղեցու կողքին այս դժվարին ժամանակներում կանգնելու ու միավորվելու կոչով կդիմենք համայն հայությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Որոշակի ուժեր և անհատներ խնդիր են դրել նսեմացնել եկեղեցու դերը․ կոչով կդիմենք համայն հայությանը: