2023թ. ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման դինամիկան առանձնահատուկ է եղել․ ԱԳՆ-ն ամփոփում է տարին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023թ. ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել եվրոպական երկրների ու կառույցների հետ քաղաքական երկխոսության խորացումը, օրակարգի ընդլայնումն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության սերտացումը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից արտերկիր կատարած 40 այցերից 20-ն իրականացվել է եվրոպական ուղղությամբ: Այցերի շրջանակներում կայացել հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների հետ, քննարկումներ գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպիսիք են Ֆրիդրիխ էբերտի հիմնադրամը և “Chatham House”-ը, ինչպես նաև մասնակցություն համաժողովների, ինչպիսիք են Դուբրովնիկի (Խորվաթիա) և Բլեդի (Սլովենիա) անվտանգային հարցերով համաժողովները: