Մասիսում վերջին հրաժեշտն են տվել իր զորացրման օրը ողբերգական դեպքի զոհ դարձած զինծառայողին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Մասիս համայնքում տեղի է ունեցել մարտական դիրքից իջնելիս եղանակային պայմանների հետևանքով մոլորված, ապա՝ ձյան տակից մահացած վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող Բենիամին Մանուչարյանի հուղարկավորությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մանուչարյանի հետ: Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՆԳՆ ՓԾ ծառայողները հայտնաբերել են Բենիամին Մանուչարյանի մարմինը՝ ձնահյուսի տակից։
Մանուչարյանն Այնթապից էր, 20 տարեկան ։
Մասիսի համայնքապետը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ Բենիամինը տան ավագ զավակն էր, ուներ մեկ եղբայր և մեկ քույր՝ իրենից փոքր, շատ լավ ընտանիք էր։ Դեպքը տեղի է ունեցել զորացրման օրը։ Իսկ թե ինչպես է ստացվել, որ զինծառայողը զորացրման համար մարտական դիրքերից միայնակ է իջել՝ Համբարձումյանը տեղեկություն չունի, քննություն պետք է իրականացվի։
Նշենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։