Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Իվլեևայի «մերկ երեկույթը»
ԱպրելակերպՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է բլոգեր Անաստասիա Իվլեևայի «մերկ» երեկույթը։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողության մարտիկներն ունեն կյանքի ճիշտ արժեքներ, այլ ոչ թե կիսահագնված, ուրախացող աստղերը։
«Պետք է ուշադրություն դարձնել այն տղաներին, ովքեր վերադառնում են հատուկ ռազմական գործողության գոտուց։ Մարդիկ, ովքեր որոշում են գնալ այնտեղ, անցնում են այդ խառնարանով, կյանքի շատ առաջնահերթություններ այլ կերպ են դասավորվում: Այստեղ այլևս ինչ–որ միջոցառման ժամանակ առանց տաբատի չես թռչկոտելու», - ասել է Պուտինը։
2023 թ․ դեկտեմբերի 20-ին «Մութաբոր» ակումբում տեղի է ունեցել Իվլեևայի «Almost naked» երեկույթը: Ըստ դրես-կոդի՝ հյուրերը պետք է ներկայանային կիսամերկ։ Միջոցառումն ու մասնակիցները քննադատության են ենթարկվել։ Ինքը՝ Իվլեևան, և մի քանի այլ արտիստներ ներողություն են խնդրել խնջույքին մասնակցելու համար։ Նրանց թվում էին Ֆիլիպ Կիրկորովը, Դիմա Բիլանը և Քսենիա Սոբչակը։