Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան կշարունակի գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում այնքան ժամանակ, քանի դեռ լիովին չի ապահովել իր անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկրի ղեկավարի խոսքով՝ քննարկվում է միայն անդրսահմանային գործողությունների շրջանակի ընդլայնումը։
«Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ չենք քանդել ահաբեկիչների բները։ Գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի անվտանգությունը լիովին չի ապահովվել»,- ասել է Էրդողանը։
Նա նաև հավելել է, որ Անկարայի վճռական պայքարը Քրդստանի բանվորական կուսակցության դեմ, որը Թուրքիան ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն, առաջացնում է արտաքին ուժերի դժգոհությունը։
Մինչ այս Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու Գազայի հատվածում իրականացված ռազմական հանցագործությունների համար։