Լրահոս
Կարևոր


ԲԴԽ-ն էլ է ճգնում ապացուցել, որ... Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, և նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, կարծում ենք, ակնհայտ է բոլոր ողջամիտ, դատողունակ անձանց, նույնիսկ այն հայրենակիցներին, որոնք ՀՀԿ կալանավորված փոխնախագահի գործունեության, մեղմ ասած, «երկրպագուների» շարքերում չեն: Բայց հետաքրքիր է, թե լիովին փաշինյանական իշխանության քմահաճույքներով առաջնորդվող ԲԴԽ-ն ինչո՞ւ է ցանկացել ևս մեկ անգամ ապացուցել, որ, այո՛, Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է:

Բանն այն է, որ ԲԴԽ-ն պաշտոնապես պարզաբանում է տարածել, որով հանրությանը բացատրում է, թե... ինչու է դատարանը որոշել կալանքի տակ պահել Արմեն Աշոտյանին: Սա տարօրինակ է այնքանով, որ նույն ԲԴԽ-ն, օրինակ՝ հանրային հնչեղություն ստացած բազմաթիվ այլ գործերով նման մեկնաբանություններ, պարզաբանումներ, բացատրություններ, որքան հիշում ենք, չի ներկայացրել: Բայց Արմեն Աշոտյանի «գործի» վերաբերյալ Կարեն Անդրեասյանի գլխավորած կառույցն իր պարտքն է համարել հանդես գալ որպես կալանքի որոշում կայացրած դատավորի... պաշտպան: Մի խոսքով, ԲԴԽ պարզաբանումը միանգամայն «նոր խոսք» է Հայաստանում արդարադատություն ասվածի ոչնչացման գործում:

Մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ ԲԴԽ պարզաբանման մեջ նշված է, թե՝ «...գործում առկա փաստական տվյալները բավարար են եղել հանգելու հետևության, որ քանի դեռ որևէ ապացույց չի հետազոտվել, պարոն Աշոտյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին»: Նույն հաջողությամբ ԲԴԽ-ն ու կալանք դակող դատավորները առաջիկայում կարող են նման որոշումները հիմնավորել, օրինակ՝ աստղերի դասավորությամբ, սուրճի գավաթով, վերջապես՝ եղունգ նայելով: Չէ, լո՛ւրջ: Այսպես որ գնաց, Կարեն Անդրեասյանը վաղը, մյուս օրը կարող է «ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու» փորձ գնահատել նաև... դատին ամբաստանյալի մասնակցությունը կամ փաստաբան ունենալը:

Մյուս կողմից՝ սա ևս մեկ անգամ ապացուցում է այս իշխանության օրոք «արդարադատության» բազմակի ստանդարտները: Այսինքն, քպականները կամ իշխող ռեժիմին ծառայություն մատուցածներն ու մատուցողները կարող են հանցանք գործել, ասենք՝ վրաերթի միջոցով մարդ սպանել ու ազատ շրջել, նրանք, դե, չեն ազդի «ապացույցների հետազոտման վրա», թեկուզ լինեն հենց իրավապահ համակարգի ներկա կամ մի քիչ նախկին աշխատակից, իսկ, այ, ռեժիմի քաղաքական հակառակորդները պետք է կալանավորվեն: Նույնիսկ ՖԲ-ում Փաշինյանի մասին «փիս-փիս» բաներ գրողները:

Ինչևէ, ամեն դեպքում ԲԴԽ-ն իր տարածած պարզաբանմամբ հրաշալի կերպով ապացուցեց, որ Արմեն Աշոտյանը հենց քաղաքական բանտարկյալ է: Կարելի է սպասել ԲԴԽ նոր հայտարարություններին. չէ՞ որ քաղբանտարկյալների պակաս Հայաստանը չունի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Oլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը