«Լավ կլիներ, որ մի 20 տարի առաջ հանեին»․ Նազենի Հովհաննիսյանին ազատել են աշխատանքից
ԱպրելակերպՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Live Talks Նազենի Հովհաննիսյանի հետ» հաղորդման հյուրը լրագրող Արտակ Ալեքսանյանն էր։ Նա նախորդ տարի թողեց լրագրության ոլորտը և զբաղվում է հրատարակությամբ։
Հաղորդման ժամանակ Նազենի Հովհաննիսյանն անդրադարձավ «Արմենիա» հեռուստաընկերությունում այլևս չաշխատելուն. «Ինձ հանել են գործից։ Արտակը դուրս է եկել։ Մենք հանգիստ ապրում ենք մեր կյանքով»։
Aysor.am-ի հետ զրույցում Նազենի Հովհաննիսյանը չժխտեց տեղեկությունը. «Ասածս՝ ասած է։ Հատուկ պատճառ չկա դրան անդրադառնալու։ Չգիտեմ՝ ինչու են ազատել, երևի հատուկ պատճառ են ունեցել։ Հատուկ մի երևելի բան չի։ Ամեն դեպքում, այնտեղ չեմ աշխատում։ Դա փաստ է։ Լավ կլիներ, որ մի 20 տարի առաջ հանեին, ես էլ ավելի ազատ կապրեի իմ կյանքով»։