Երևանում թալանել են Արաբկիրում հայտնի անհատ ձեռներեցի տունը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 15-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Բ․-ն և հայտնել, որ իրենց տանից խոշոր չափի գումար են գողացել։
Տեղում Անդրանիկ Բ․-ն ոստիկաններին հայտնել է, որ իրեն ահայտ հանգամանքներում իր ննջասենյակում տեղադրված չհրկիզվող պահարանից հափշտակել են ոսկյա զարդեր և գումար։
Տուժողը հայտնել է, որ իր բնակարանից ընդհանուր առմամբ հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլար, 1,5 մլն դրամ և մի քանի մլն դրամի ոսկյա զարդեր։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Անդրանիկ Բ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը անհատ ձեռներեց է։