Լրահոս
Կարևոր


«Երբ լսեց պատերազմի լուրը, ասաց՝ շորերս բեր, ես վախեցող տղա չեմ». ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դպրոցում Կարենը գերազանց էր սովորում, գովասանագրեր ստանում, դպրոցը կարմիր ատեստատով ավարտեց: Ամեն առարկան շատ խորությամբ էր ուսումնասիրում, Հայոց լեզուն և գրականությունն իր համար յուրահատուկ տեղ ունեին: Օլիմպիադաների է մասնակցել, առաջին հորիզոնականները զբաղեցրել: Երբեք չի ծաղրել վատ սովորողներին, օգնել է նրանց: Ուզում էր նաև, որ այն դպրոցը, որտեղ ինքն էր սովորել, լավ աշակերտներ ունենար: Ինքն էլ իր հերթին ցանկանում էր միշտ դպրոցի անունը բարձր պահել: Երբեք չի խուսափել դժվարություններից, մեծ համբերատարությամբ, ազնվությունը և ճշմարտությունը նշանաբան դարձրած՝ առաջ է ընթացել: Ընկերասեր էր, ազնիվ ու խղճով: Չգիտեր, թե հոգնելն ինչ բան է, աշխատասեր էր: Եթե անգամ մենք կամ մեկ ուրիշն իր ներկայությամբ ասեր, որ հոգնել է, կբարկանար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Կարենի մայրիկը:

Եվ հավելում է՝ բոլորովին էլ զարմանալի չէ, որ հիմա ամեն տեղ Կարենի մասին խոսելիս մարդիկ մեծ ափսոսանք են հայտնում, թե ինչու այսպես եղավ: 2007 թ.-ին Կարենն ընդունվում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «Սերվիս» ֆակուլտետը: «Կարենը միտք չուներ ոստիկան դառնալու, դա ավելի շատ իմ ուղղորդմամբ եղավ: Փոքր տղաս աշխատում էր ոստիկանությունում: Երբ Կարենն իր նախընտրած մասնագիտությամբ ուսումն ավարտեց համալսարանում, ավաղ, Դիլիջանում համապատասխան աշխատանք գտնել չկարողացավ: Ռուսաստանում աշխատանք էին խոստացել, մեկնեց, բայց աշխատանքը չստացվեց, հետո Ղրղզստան գնաց եղբորս մոտ, մի քիչ մնաց, ես առաջարկեցի վերադառնալ: Եկավ ու 2017 թ.-ին ծառայության անցավ ոստիկանությունում: Համազգեստն իրեն շատ էր սազում: Աշխատանքից տանը չէր խոսում, ոստիկանության կարգ ու կանոնով էր առաջնորդվում, ուշանալ չէր սիրում, որ հանկարծ որևէ ավելորդ խոսակցություն աշխատավայրում չլիներ»,- նշում է զրուցակիցս:

Կարենը պարտադիր ժամկետային զինծառայություն էլ է անցել: «Մեկ-մեկ ասում եմ՝ ինչ լավ է, Կարե՛ն ջան, որ դու չես տեսել ու լսել, թե ինչ կատարվեց: Կարենս Քարվաճառում է ծառայել, հիմա Քարվաճառն էլ չկա»: Կարենն արձակուրդի մեջ էր, երբ սկսվեց պատերազմը: «Սեպտեմբերի 27-ին բաժնում տղաները հավաքվեցին, նախ՝ ուղևորվեցին Վանաձոր, այնտեղից էլ ճանապարհ ընկան դեպի Շուշի: Ազգությամբ քուրդ լինելն իրեն «չխանգարեց», որ հայրենիքի համար մեկնի ռազմադաշտ, ասաց՝ ես վախեցող տղա չեմ: Երբ լսեց, որ պատերազմ է սկսվել, ինձ ասաց՝ շորերս բեր»: Մայրիկի խոսքով, լինելով այլ ազգի ներկայացուցիչ՝ Կարենը կարող էր չգնալ, բայց անգամ նման միտք չի ունեցել: «Հիմա տղաները հաճախ են պատմում, որ երբ Վանաձորում անտրամադիր են եղել, մտախոհ, Կարենը ոգևորել է բոլորին՝ ինչո՞ւ եք թուրքից վախենում, վախենալու բան չկա: Որ մեկդ կվախենա, ես իր առջևում կկանգնեմ: Իրականում Կարենը նաև ֆիզիկապես էր ուժեղ՝ բարձրահասակ, կոփված»:

Տիկին Նարինեն ասում է՝ Կարենը շատ զուսպ էր: «Իր արած լավության մասին տանը երբեք չենք իմացել: Շատ հետո իր հետ աշխատող տղաները, ընկերները պատմել են իր տեսակի մասին: Մեկին տուգանած չկա: Կորոնավիրուսի ժամանակ ասում էր՝ ինչպե՞ս տուգանեմ թոշակառուին, աշխատանքից կհեռացնեն, թող հեռացնեն: Բոլորին խղճաց, բայց իրեն ոչ ոք չխղճաց»: Կարենը զոհվել է հոկտեմբերի 4-ին՝ Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ: Հետաքրքիր զուգադիպությամբ, այդ օրը Կարենի՝ արձակուրդից աշխատանքի վերադառնալու օրն էր: Տիկին Նարինեի խոսքերը երկար կհիշեմ. «Գիտե՞ք, թե վատն ինչ է, գոնե հասցնեին մի թուրք սպանել»: Զոհվելուց օրեր անց Կարենը «տանն էր». «Իմ լսելով, Կարենին ու տղաներին նույն օրը չեն գտել: Շուշիից՝ Գորիս, Գորիսից՝ Սևանի դիահերձարան, այնտեղից էլ՝ տուն: Հոկտեմբերի 7-ին Կարենին հրաժեշտ տվեցինք»: Բազմաթիվ վնասվածքներ է ստացել Կարենը, բայց մայրիկը կարողացել է որդուն վերջին հրաժեշտը տալ. «Գիտեմ նաև, որ շատ ծնողներ այդպես էլ չեն տեսել իրենց որդիներին: Իսկ ես տեսել եմ, իմ ձեռքով ճանապարհել իրեն»:

Տիկին Նարինեն նախընտրել է, որ որդու «տունն» իրեն մոտ լինի, հիմա անգամ ոտքով մի քանի րոպեի ճանապարհ է, մինչ նա կհասնի որդուն: «Երբ սիրտս ուզում է, գնում եմ իր մոտ: Գնում ես, շիրիմի մոտ կանգնում, սառը քարը գրկում, տուն ես վերադառնում, նկարին նայում: Ինքն էլ քեզ է նայում, չի խոսում, լռում է: Շատ ցավոտ է, բայց անզոր ենք: Աչքներս ճամփին կարոտ է մնում: Սիրտս տեղից դուրս է թռչում, երբ հիշում եմ ամեն ինչ: Որքան շատ ժամանակ է անցնում, ցավն ավելի է խորանում: Սիրտս նաև ցավում է մեր բոլոր տղաների համար, չէ՞ որ ես էլ մայրերից յուրաքանչյուրի պես նույն ցավն եմ զգում՝ զավակի կորստի ցավը: Չգիտենք՝ ինչ անենք, որ լավ լինի, չգիտենք, թե լավը որն է, որ կողմ գնանք: Հնարավոր պատերազմի մասին լուրերը սարսափ են ներշնչում: Մի բուռ ժողովուրդ ենք մնացել, նոր զոհեր չպետք է լինեն: Իսկ թուրք շան հետ բարեկամանա՞լ:

Ո՞նց կարող եմ պատկերացնել, որ իմ դիմաց կարող է մի թուրք դուրս գալ: Թուրքն արնախում է, թուրքը մնում է թուրք, նրանց հետ բարեկամությունը չեմ պատկերացնում: Թող իրենց տեղում ապրեն, բայց մեր երկրում չերևան: Մեր երկու ազգն էլ դարեդար պայքարում է հայրենիքի համար: Մեր տղաներն էլ բացառություն չդարձան, հին ու նոր հերոսները միացան իրար ու մեկ պատմություն դարձան: Շատ ցավոտ է, որ մեզանից խլեցին մեր երեխաներին ու մեր հայրենիքը: Դա ամենադաժանն է: Երբ գալիս է գարունը, միայն մի բան ես մտածում՝ այս գարնանն էլ տղաները չեկան»: Մինչ արձակուրդ գնալը Կարենը պետք է կապիտանի կոչում ստանար: «Ինձ ասաց, որ երբ արձակուրդից հետո վերադառնա աշխատանքի, այդ ժամանակ իրեն շնորհելու են կոչումը: Պատերազմից որոշ ժամանակ անց իր գործընկերներին շնորհվեցին կոչումները: Եթե Կարենն էլ վերադառնար, նա էլ էր ստանալու»:

Մայրիկն ասում է՝ Կարենն ինչպես կենդանության օրոք է բարի եղել, այնպես էլ երազում: «Ով իրեն երազում տեսնում է, գործերը հաջող են ընթանում: Երազում իրեն տեսնողներն ասում են՝ եթե մի անլուծելի, բարդ թվացող հարցերի առջև ենք կանգնած լինում, որ օրը Կարենին տեսնում ենք երազում, ուրեմն, բոլոր հարցերին պատասխան է տրվում»: Կարենը կրտսեր եղբայր ունի: «Հիմա իրեն եմ ասում՝ գոնե ամուսնացիր, փոքր Կարեն ունենանք, վազվզի տանը, խաղա, ճչա մեր տան մեջ, շունչ տա բոլորիս, կցանկանամ, որ նաև Կարենիս նման լինի: Կարենս որոշել էր ամուսնանալ, ընտանիք կազմել, շատ նպատակներ ու երազանքներ ուներ: Այնքան լավ հայր կլիներ»: Իսկ վերջում. «Մարդիկ պետք է անուն առ անուն ճանաչեն մեր տղաներին, հիմա միայն դա կարող ենք անել, ավաղ, իրենց հետ բերել չենք կարող»:

Հ. Գ. - Ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», ՀՀ ոստիկանության կողմից՝ «Մարտական զորակցություն» և բազմաթիվ այլ մեդալներով: Հուղարկավորված է Դիլիջանի Գալավինո թաղամասի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան