Լրահոս
Կարևոր


Մենք պետք է դադարեցնենք ներկայի ու անցյալի կռիվը. մեր երկրին ապագա՛ է պետք. Գագիկ Ծառուկյան

Քաղաքականություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վերջին ամիսներին իմ հրապարակային հանդիպումների ու տարբեր մասնագիտական խմբերի հետ աշխատանքային քննարկումների արդյունքում կարևորվել են հետևյալ գաղափարները։ Վստահ եմ, որ դրանք կարող են լինել մեր երկրի վերականգնման հիմքում.
1. Ներքին հաշտեցում. եթե ուզում ենք ունենալ պետություն, պետք է գնանք հանրային ներքին հաշտեցման, ներհասարակական հաշտության։ Եթե մենք չենք ուզում ազգովի դառնալ փախստական, պետք է գնանք այդ ճանապարհով։
2. Արցախի հայությունը պետք է հնարավորություն ունենա Արցախում՝ սեփական հողում, խաղաղ ու անվտանգ ապրելու։ Սա մեր ազգային խնդիրն է։ Մինչև դրան հասնելը մենք պետք է անենք ամեն ինչ Արցախի մեր քույրերի և եղբայրների արժանապատիվ կյանքն այստեղ ապահովելու համար։
3. Հայ առաքելական եկեղեցին ունի չափազանց կարևոր առաքելություն՝ վերականգնելու մեր ազգային միասնականությունը, հաշտությունը և վերելքի ճանապարհը։ Մենք պե՛տք է կանգնենք եկեղեցու կողքին։
4. Հայկական աշխարհի վերականգնումը կարևորագույն խնդիր է. չկա առաջվա հպարտությունը՝ նրանով, որ հայ ես, չկա առաջվա հարգանքը, ու չկա նաև այն միասնականությունը, որ ասում էինք՝ Հայաստան-Սփյուռք։ Մենք շատ բաներ հիմա զրոյից պետք է կառուցենք։
5. Չկա մի ուժ, չկա մի կուսակցություն, չկա մի մարդ, ով կկարողանա Հայաստանն այս վիճակից միայնակ դուրս բերել։ Հայաստանին պետք է միջավայր, որպեսզի խելոք, ունակ, կարող մարդիկ աշխատեն։ Հայաստանին պետք է նոր մթնոլորտ՝ առաջ գնալու, զարգանալու մթնոլորտ։ Ու դրա համար Հայաստանին պետք են նոր գաղափարներ, նոր ձևաչափեր, նոր մոտեցումներ, նոր խաղի կանոններ։
6. Հայաստանը կարիք ունի դաշնակիցների, ոչ թե ամբողջ աշխարհի հետ թշնամանալու։ Մենք կարող ենք դառնալ կամուրջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ժողովրդի մի զգալի մաս ապրում է Արևմուտքում, մի շատ մեծ մաս՝ Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում, աշխարհի տարբեր ծայրերում։ Մեկի հաշվին մյուսին լավություն անելու իրավունք չունենք։
7. Այո՛, մենք ունենք հարցեր Ռուսաստանին, այո՛, մենք սպասում ենք պատասխանների, բայց մենք մեր մեջ պետք է մի հարց պարզենք. մենք ուզո՞ւմ ենք Ռուսաստանի հետ թշնամանալ, թե՞ ուզում ենք բարելավել հարաբերությունները, վերականգնել դրանք։ Եթե մենք ունենք այնքան խելք ու հասունություն, որ ուզում ենք բարելավել հարաբերությունները, ապա պետք է պարզ խոսենք առկա խնդիրների մասին, պարզ ասենք ռուսներին մեր հարցերը և մեր ակնկալիքները, կազմենք ճիշտ օրակարգ և Մոսկվայի հետ սկսենք աշխատել։ Դրանից շահելու ենք թե´ մենք , թե´ Ռուսաստանը։
8. Քանի դեռ Բաքվի բանտերում կա գոնե մեկ հայ՝ մենք պետք է աշխատենք նրանց ազատման ուղղությամբ։ Մենք պարտավոր ենք այդ հարցը դնել միջնորդների և դաշնակիցների առաջ։ Դա ազգային արժանապատվության խնդիր է։
9. Մենք պետք է դադարեցնենք ներկայի ու անցյալի կռիվը։ Մեր երկրին ապագա՛ է պետք։ Հայաստանի փրկությունը ոչ թե անցյալում է, ոչ թե ներկայում, այլ ապագայում։ Լուծումներն էլ հինը չեն կարող լինել։
10. Մենք ահռելի հարուստ ռեսուրսներով ազգ ենք։ Մենք ունենք վերականգնվելու բոլոր հնարավորությունները։ Կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու։

Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ինՀայաստանում ոսկին թանկացման նոր ռեկորդ է սահմանելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՄեղրիի լեռնանցքում սաստիկ բուք էՊաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանաԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել ՀայաստանԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր ԱվետիսյանՄենք դիտարկելու ենք առողջապահական համակարգի բարեփոխումների ամենացավոտ կողմերը՝ արդարացի բաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և իրական արդյունավետությունը․ Հրայր Կամենդատյան Առողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակըMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաԻրավիճակը ԼարսումԹրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային 30-ամյա վարորդը մшհացել էՕդրի Հեփբերնի կրծքազարդը վաճառվել է 425,000 դոլարով Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Սարալանջից Սարի թաղ տանող ճանապարհին բшխվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել էՏնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Հորոսկոպ. Ի՞նչ անել խավարման միջանցքի ժամանակ Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, այլ ոչ թե Իրանից․ Թրամփ Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը. կան վիրավnրներ«Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին» Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են կազմակերպում Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանըՇուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն ՄնացականյանՆոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում․ «Մեր ձևով»Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում Քաղաքացին հունվարին աշխատանքից ազատվում է, բայց պարտավոր է 10,800 դրամները յուրաքանչյուր ամիս վճարել․ սա աննորմալություն է ուղղակի․ Նաիրի Սարգսյան«Եվրոպան չի գա մեզ փրկելու». Արման Ղուկասյանը՝ իրական քաղաքականության մասին (տեսանյութ) ՔՊ-ականները խուճապի մեջ են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի պատճառով․ Անդրանիկ ԳևորգյանԻնչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն Մանվելյան«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումըՓաշինյանն ասում է ընտրեք ինձ, որ խաղաղությունը երաշխավորված լինի․ Մենուա Սողոմոնյան2005 թվականից գործող Տաշիրի կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն էԱշխատելու համար մարդկանց արտերկիր մեկնելը լուծում չէ․ «Մեր ձևով»Սա խաղաղության ու պատերազմի ընտրություն չէ, սա հանձնվելու կամ դիմադրելու հարց է․ Ավետիք ՉալաբյանԱրցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ. Աննա ՂուկասյանԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից Ապահովագրությամբ փոխհատուցվող գումարը լիարժեք բուժմանը չի բավականացնելու․Մենուա ՍողոմոնյանՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել 0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. Ռուբեն Մխիթարյան Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն ՄանվելյանՆոր դավադրություն եկեղեցու և բանակի դեմ Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են խաղաղության օրակարգին․ Արեգ Սավգուլյան