Բոլորը զոհվել են․ Բելգորոդի մարզպետը՝ Իլ-76-ի կործանման մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բոլոր նրանք, ովքեր գտնվում էին Իլ-76 ինքնաթիռում, զոհվել են, երբ այն կործանվել է Բելգորոդի մարզի Կորոչանսկի շրջանում։ Վթարի վայրն այս պահին շրջափակված է, այնտեղ են ժամանել նաև օպերատիվ աշխատակիցները:
Այս մասին հայտարարել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ինքնաթիռն ընկել է բնակեցված վայրի մոտ գտնվող դաշտում։ Ինքնաթիռում գտնվող բոլորը զոհվել են»,- գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
Օդանավի կործանման պատճառները պարզելու համար նաև հանձնաժողով է ուղարկվել։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաստատել էր, որ կործանված Իլ-76-ում եղել է ուկրաինացի 65 ռազմագերի և անձնակազմի ևս 9 անդամ։