Վթար՝ Վայոց ձորում. Infiniti-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ժամը 10:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Գարեգին Ղ.-ն իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում: