Լրահոս
Կարևոր


«Նոր ուժերի» քաղաքական պլատֆորմը՝ միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակության բարձրացման գրավական

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երբ փորձում ենք հետեւել Հայաստանի Հանրապետության վարքագծին` վերջին հինգ ու կես տարիների պրիզմայով, ապա կանգնում ենք ահռելի մի գահավիժման փաստի առաջ: Մենք տեսնում ենք, որ Հայաստանը համաշխարհային քաղաքականության սուբյեկտից վերածվել է համաշխարհային քաղաքականության օբյեկտի: Պատճառը՝ գործող իշխանությունների վարած  անպատասխանատու և պատեհապաշտական արտաքին քաղաքականությունն է, որի արդյունքում ՀՀ իշխանություններին այլևս որևէ մեկը լուրջ չի ընդունում, Հայաստանի հետ կապված հարցերն այլեւս քննարկվում և լուծվում են բացառապես առանց Հայաստանի մասնակցության, իսկ ՀՀ իշխանությունները գնալով ավելի են հեղինակազրկվում միջազգային գլոբալ խաղացողների աչքերում։ Բերենք ասվածը ապացուցող ընդամենը մի քանի օրինակ։

1) Անհայտ կորած և գերեվարված հերոսների ծնողները հավաքվում են Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ՝ ներկայացնելով Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված նամակ՝ իրենց աջակցելու խնդրանքով, հասկանալով, որ ՀՀ իշխանությունները չունեն այնքան կամք, կշիռ և հեղինակություն, որպեսզի ի զորու լինեն բարձրաձայնելու և լուծում տալու այս ցավոտ խնդրին:

2) Դեռևս մինչ Արցախի հայաթափումը Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղության երաշխավորներն են Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը, իսկ ՀՀ որևէ պաշտոնատար անձ որեւէ կերպ չէր արձագանքում այդ հայտարարությանը։

3) Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է և քննարկում է Սյունիքի տարածքով ճանապարհեր/երկաթուղիներ կառուցելու նախագծեր՝ առանց հաշվի առնելու ՀՀ գործոնը:

4) Միջանցքի բացման հարցում Ադրբեջանի միջոցով Հայաստանի վրա հսկայական ճնշում է գործադրում նաև Թուրքիան, որը Ադրբեջանի և, առհասարակ, կենտրոնասիական թյուրքախոս բոլոր պետությունների հետ միջազգային մոտեցումներում ունի հասարաքաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և, իհարկե, ռազմա-անվտանգային համապարփակ և հավակնոտ օրակարգեր, որոնց իրագործման համար Արցախյան 2-րդ պատերազմում Հայաստանի կրած պարտությունը բացել է հնարավոր բոլոր դռները։

5) Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը մինչ այս պահը հավանության չի արժանացել և ոչ մի գլոբալ խաղացողի կողմից:

6) Արագությունը և հաճախանությունը, որով Փաշինյանը փոխում է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը, Հայաստանն անվստահելի գործընկեր են դարձնում թե՛ Արևմուտքի, թե՛ ՌԴ–ի համար:

7) Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցրեց Փաշինյանի պատճառով՝ դառնալով իզգոյ մի կառույցում, որը հանդիսանում է ՀՀ անվտանգության միակ ռեալ երաշխավորը։

8) Այս իշխանություններն ընկակելի չեն նաև աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների՝ Իրանի և Չինաստանի համար: Եվ կրկին գործ ունենք արտաքին քաղաքականության մեջ դրսևորված դիլետանտիզմի հետ, երբ դիցուք՝ առանց հաշվի առնելու Իրանի գործոնը և այդ գործոնի կարևորությունը ՀՀ–ի համար՝ Փաշինյանը դեսպանություն էր բացում Իսրայելում կամ ռևերանսներ անում Արևմուտքին։  Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա արդյո՞ք Պեկինը կարող է լուրջ ընդունել այն գործիչներին, ովքեր սեփական ԱԺ ամբիոնից ծաղրի առարկա էին դարձնում չինական պատվաստանյութերը:

Օրինակները կարելի է անվերջ թվարկել: Ակնհայտ է, որ եթե գործող իշխանությունները շարունակեն իրենց տխրահռչակ  պաշտոնավարումը, իրավիճակը դառնալու է շատ ավելի նվաստացուցիչ Հայաստանի համար, իսկ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության իրավազորության ներքո միայն լինելու է մեր վճարած հարկերից հատկացվելիք պարգևավճաների չափի որոշումը։ 2020 թ. աղետաբեր պատերազմի հետևանքները և 2021 թ. մեկնարկած «խաղաղության օրակարգը» խեղել են մեր պետության սուբյեկտայնության հետագիծը միջազգային հարաբերություններում: Հայաստանը գործոն-սուբյեկտից դարձել է շահեր սպասարկող օբյեկտ: Քաղաքական որակապես նոր օրակարգը կարող է բերել միայն նոր քաղաքական ուժը և նոր լիդերները: Միայն այլընտրանքային՝ երրորդ ուժի իշխանության գալուց հետո հնարավոր կլինի ձեռնարկել քայլեր՝ Հայաստանը կրկին միջազգային հարաբերությունների սուբյեկտ դարձնելու, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից բխող քաղաքականություն վարելու ուղղությամբ:

Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան