Այսօր` հունվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անի համայնքի Անիպեմզայի վարչական ղեկավարի նստավայրում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները:
Վերջիններս սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ պայքարում են կրակի տարածման դեմ:
Հրդեհը բռնկվել է տանիքից։