Լրահոս
Կարևոր


Ձեր իսկ խառնած թոհուբոհի մեջ դուք ուրիշ գործ չունե՞ք, ինչ է․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց... կառավարությունը մի նախաձեռնությամբ է հանդես եկել, որն ալեկոծել է հայագիտական, պատմագիտական շրջանակներն ու հանրությանն առհասարակ: Նախաձեռնության իմաստն այն է, որ դպրոցներում աշակերտները այլևս ոչ թե «Հայոց պատմություն» առարկա պետք է անցնեն, այլ... «Հայաստանի պատմություն»: Թե որտեղի՞ց է փչում այդ նախաձեռնության քամին, հայտնի է. Նիկոլ Փաշինյանն էր նման մի «հանճարեղ» դիտարկում արել՝ Արագածը գովերգելու և Արարատը ժխտելու իր մտայնության շրջանակներում: Մի առիթով էլ ասել էր, թե սխալ է, որ «Հայոց պատմություն» է, պիտի լինի «Հայաստանի պատմություն»: Արտաքուստ թվում է, թե պարզունակ տաֆտալոգիա է, իսկ իրականում տարբերությունը խորքային է, թեկուզ այն պարզ պատճառով, որ «հայոց» բառը շատ և շատ վաղուց արտահայտում է ոչ միայն «հայերի» իմաստը, այլև ընկալվում է որպես հենց Հայաստան, Հայոց աշխարհ:

Չնայած, դրան դեռ կանդրադառնանք: Նման «հանճարեղ» առաջարկի հեղինակները նշում են, թե բազմաթիվ երկրներում իրենց պատմությունը սովորաբար անվանվում է տվյալ երկրի անվանումով, ասենք՝ «Իսպանիայի պատմություն», «Ռուսաստանի պատմություն», «Մեքսիկայի պատմություն», «Մադագասկարի պատմություն» և այլն, և այդպես շարունակ: Այդպես էլ կա, և այդ տեսանկյունից թվում է, թե ձևական առումով ամեն ինչ ճիշտ է, այսինքն, մերն էլ պիտի լինի «Հայաստանի պատմություն»: Բայց այստեղ կան մի ամբողջ շարք հարցեր: Այդ հարցերից առաջինը, թող կրկնաբանություն չթվա, գալիս է հենց մեր պատմությունից, որը ոչ միայն հաշվվում է հազարավոր տարիներով, այլև ամենատարբեր վայրիվերումներով, իսկ աշխարհագրական առումով ընդգրկում է ոչ միայն Հայկական լեռնաշխարհը, նաև մեր գրեթե ամբողջ մեծ տարածաշրջանը, Մերձավոր Արևելքը, իսկ հայտնի հանգամանքների բերումով՝ նաև ամբողջ աշխարհը: Հիմա մեր պատմությունն էլ այդպես է ընթացել, ու հա, մենք մեր ուրույն ճանապարհով ենք գնացել ու գնալու: Հընթացս մի քանի հարց էլ է ծագում:

Օրինակ՝ պատմության դասընթացով նախատեսվո՞ւմ է նշել, թե որտե՞ղ ու ե՞րբ է լույս աշխարհ եկել հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը»: Ու ի՞նչ, եթե դա տեղի է ունեցել ոչ Հայաստանում, ուրեմն, ըստ փաշինյանական «հանճարեղ» տեսության, պետք է փաստը մի կո՞ղմ նետել: Կամ, ենթադրենք, անցնում են «Որոգայթ փառացի» մասին, ո՞ւ... Քանի որ բանը Մադրասում է եղել, ուրեմն... էլի՞ մի կողմ է նետվելու այդ կարևոր պատմական փաստը: Համաձայնեք, անհեթեթություն է: Ավելի վատ օրինակ. Կիլիկիայի հայկական թագավորությունները ՀՀ ներկայիս տարածքից առավել քան դուրս են: Ու ի՞նչ: Սեփական պատմության այդ հատվածին Հայաստանի դպրոցականները չպիտի՞ ծանոթանան, չէ՞ որ դա Հայաստանի ներկա տարածքի հետ կապ չունի: Իսկ Վանի կամ Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտե՞րը, իսկ Զեյթունի և Սասունի ապստամբություննե՞րը, իսկ Ադանայի ջա՞րդը, իսկ Ավարայրի ճակատամա՞րտը, չէ՞ որ այն ևս հիմա ՀՀ տարածքում չի գտնվում, Տղմուտ գետով հանդերձ: Իսկ Տիգրանակե՞րտը, իսկ Տուշպա-Վա՞նը...

Հանրությունը ալեկոծվել է, ինչը իր լուրջ պատճառներն ունի: Բանն այն է, որ գործող իշխանությունը, ելնելով իր խմբային ինչ-ինչ շահախնդրություններից, ցուցադրաբար ու ամեն գնով ընդգծում է, որ Հայաստան ասվածը բացառապես ՀՀ ներկայիս տարածքն է՝ 29800 քառակուսի կմ, և վե՛րջ: Ավելին, ցուցադրաբար հրաժարվում են Արարատից, անգամ վարչապետական ընդունելությունների դահլիճում պատին Արագածի նկարն են պատկերել տվել... Ունենք իշխանություն, որը հրապարակավ ուրացավ Արցախը, այն հռչակեց թշնամապատկան տարածք և մատը մատին չտվեց, երբ թշնամին սկսեց Արցախում իրագործել իր ցեղասպանական ծրագրերը: Եվ երբ նման իշխանությունը հայտարարում է, թե պետք է ոչ թե «Հայոց պատմություն» կոչվի սեփական երկրի ու ժողովրդի պատմությունը սովորեցնող առարկան, այլ պիտի կոչվի «Հայաստանի պատմություն», բնականաբար, լրջագույն մտահոգություններ են ծագում ու հնչեցվում, ըստ որում՝ փորձագետների ու գիտնականների կողմից ևս:

Նման իշխանության պայմաններում միանգամայն առարկայական է այն մտահոգությունը, որ առաջարկվող փոփոխությունը մեր բազմահազարամյա պատմությունը նենգախեղելու և աճող սերունդներին խեղաթյուրված հրամցնելու ստոր նպատակներ է հետապնդում, մանավանդ, եթե հաշվի առնենք նպատակային կերպով խոտան «դասագիրք» կազմելու և դպրոցներ մտցնելու քայլը: Մյուս կողմից, ինչպես արդեն նշվեց, «հայոց» բառը վաղուց ի վեր ձեռք է բերել կամ առնվազն արտահայտում է Հայաստան իմաստը ևս: Օրինակներ շատ կարելի է բերել, սկսած Հայոց բանակից: Բայց եթե «Հայոց պատմությունը» դարձնում են կամ ուզում են դարձնել «Հայաստանի պատմություն» (այսինքն, միայն առկա 29800 քկմ-ի պատմություն), ապա ինչպե՞ս վարվել հայոց լեզվի հետ: Նկատի ունենք առարկան: Այն նույնպե՞ս պետք է վերանվանվի, ասենք՝ «Հայաստանի լեզու»: Աբսուրդ չէ, հապա ի՞նչ է: Իսկ, օրինակ՝ զորավար Դրոյի մասին հայտնի երգը նույնպե՞ս պիտի վերափոխվի: Այսինքն, ոչ թե՝ «Հայոց երկնքով անցեք, հավքեր իմ սիրուն...», այլ՝ «Հայաստանի երկնքով»:

Միգուցե Սևակի «Անլռելի զանգակատո՞ւնն» էլ է «սրբագրվելու», քանի որ հիշո՞ւմ եք. «Հազար ութ հարյուր վաթսունինն թվին Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին, Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,Դժվար է ասել»: Իրո՛ք, դժվար է ասել. Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծությունը վերանվանվելու է «Հայաստանի՞ լեռներում», իսկ «Հայոց վի՞շտը»: Լո՞ւրջ: Լավ, էսպես էլ խնդավիշտ նախաձեռնությո՞ւն... Պատմաբան Էդգար Հովհաննիսյանը բավականին դիպուկ էր նկատել, որ նշված նախաձեռնության հիմքում թյուրըմբռնում կա: Պատմաբանը նշում է ակնհայտը. երբ Մովսես Խորենացին գրում էր «Հայոց պատմություն», շարադրանքը ոչ միայն հայ ժողովրդի պատմության մասին էր, այլև հայկական պետականության, թագավորությունների:

Կամ, օրինակ՝ Կիլիկիայի հայ արքաները դրամների վրա գրում էին «Հայոց թագավոր», այստեղ «հայոց» բառը պետության իմաստ ուներ: Չնայած, այս «պատմությունը», նկատի ունենք աղմկահարույց ու անընկալելի և անընդունելի նախաձեռնությունը, երևի դեռ շատ ջուր կքաշի, գնալով ավելի ու ավելի զուգահեռվելով ժողովրդական այն ասացվածքի հետ, որ մի խև քարը ջրհորը նետեց, հարյուր գիտունով չկարողացան հանել: Որքան նկատել ենք, այս իշխանությունը իրեն ամենագետ ու անսխալական է երևակայում, իսկ խորհուրդներն էլ ընկալում է որպես թշնամական նետաձգություն: Բայց մի անվճար խորհուրդ, այնուամենայնիվ, տանք. հերի՛ք անհեթեթ «նախաձեռնություններ» մոգոնեք, ձեր իսկ խառնած էս թոհուբոհի մեջ դուք ուրիշ գործ չունե՞ք, ինչ է

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան