Զբոսաշրջիկն այգում հայտնաբերել է 7,46 կարատանոց ադամանդ (լուսանկար)
ԱպրելակերպՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկն այգում հայտնաբերել է 7,46 կարատանոց ադամանդ, գրում է New York Post-ը։
Հաղորդվում է, որ Ժուլիեն Նավասը եկել էր ԱՄՆ՝ դիտելու Ֆլորիդայում հրթիռի արձակումը։ Ճանապարհորդության ընթացքում տղամարդը լսել է Արիզոնայում գտնվող «Ադամանդների խառնարան» այգու մասին, որտեղ կարելի է գտնել թանկարժեք քարեր։
Նավասն սկսել է ուսումնասիրել այգին՝ փորելով խոնավ հողն անձրևից հետո:
«Դա հոգնեցուցիչ աշխատանք է», - մեկնաբանել է տղամարդը:
Այն բանից հետո, երբ ֆրանսիացին մուգ շագանակագույն քար է հայտնաբերել, այն տարել է փորձաքննության։ Պարզվել է, որ գտածոն 7,46 կարատանոց ադամանդ է, որը համարվում է ութերորդ ամենամեծ ադամանդն այգու պատմության մեջ:
Զբոսաշրջիկը պատմել է, որ ծրագրում է ադամանդը բաժանել երկու մասի՝ իր հարսնացուի և դստեր համար։