2023 թվականին ականների և զինամթերքի պայթյունների զոհ է դարձել 58 ադրբեջանցի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում 2023 թվականին ականների և զինամթերքի պայթյունների զոհ է դարձել 58 մարդ։ Այս մասին գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստում հայտարարել է գլխավոր դատախազ Քամրան Ալիեւը։
Նույն տարում 39 ադրբեջանցի է վիրավորվել ականների և զինամթերքի պայթյուններից:
2020 թվականի նոյեմբերից մինչ օրս ականների և զինամթերքի հետևանքով զոհվել է 342 ադրբեջանցի, 277-ը` վիրավորվել։