Հայաստանը պատրաստ է նոր մակարդակի բարձրացնել Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունները․ Միրզոյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի արտաքին գործերին նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին` Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
«Ջերմ շնորհավորանքներ իմ սիրելի գործընկեր Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ:
Հենվելով մեր ընդլայնված երկկողմ օրակարգի վրա ՝ Հայաստանը պատրաստ է համատեղ աշխատել ընդհանուր նպատակներին հասնելու ուղղությամբ և նոր մակարդակի բարձրացնել մեր բարեկամական հարաբերություններն ու գործընկերությունը»,- գրել է Միրզոյանը։